ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի գրոհայինները ռուսական օդային հարվածներից թաքնվում են մզկիթներում:

 

 

«Մենք ունենք ապացույցներ, որ ահաբեկիչները թաքնվում են մզկիթներում: Մենք ունենք տվյալներ՝ վիդեո տվյալներ, որ ահաբեկիչներն իրենց տեխնիկան թաքցնում են մզկիթների շուրջ»,- մեջբերում է փոխնախարարին «Ինտերֆաքսը»:

 

 

 

«Իմանալով մեր զգուշավոր և հարգալից վերաբերմունքը մզկիթների հանդեպ՝ նրանք լավ գիտակցում են, որ մենք երբեք և ոչ մի պարագայում հարվածներ չենք հասցնի ոչ ռազմական թիրախներին»,- ասել է Անտոնովը:

 

 

Նա կրկին հերքել է բոլոր մեղադրանքները ՌԴ պաշտպանության նախարարության դեմ այն մասին, թե իբր հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական թիրախներին: