Հայաստանի հավաքականն ունի հարձակվողական ոճի լավ խաղացողներ: Նրանք մինչև վերջ պայքարելու են, այս առումով կասկած չկա: Այս մասին ասել է Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը՝ Հայաստանի դեմ կայանալիք խաղից առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

Մարզիչը խոսել է նաև իր թիմի խաղացողների մասին՝ մասնավորապես նշելով, որ Քարիմ Բենզեման իր թիմի համար շատ կարևոր խաղացող է և հավաքականի լավագույն հարձակվողն է: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական մամուլը: