Երուսաղեմում մի շարք ահաբեկչությունների հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս 20-ը' վիրավորվել, տեղեկացնում է ren.tv-ն:

 

 

Տուժածներից ութը խաղաղ քաղաքացիներ են: Ահաբեկիչներն ավտոմատ զենքից կրակ են բացել ավտոբուսի կանգառի ուղղությամբ:

 

 

Ոստիկանության տվյալներով' տեղի է ունեցել երեք' գրեթե միաժամանակյա հարձակում: Եվս մեկ ահաբեկչական հարձակում է իրականացվել ավտոբուսում: