«Բարսելոնան» հետաքրքրված է «Սան Պաուլուի» հարձակվող Ալեշանդրե Պատոյի ծառայություններով:

Ինչպես տեղեկացնում է sport.es-ը, կատալոնացիները ցանկանում են ձեռք բերել ֆուտբոլիստին, քանի որ փոխարինող են փնտրում Նեյմարին, Մեսսին և Սուաեսին: Ինքը՝ Պատոն, դեմ չէ պահեստային ֆուտբոլիստ լինել: Ակնկալվում է, որ 26-ամյա բրազիլացու հետ պայմանագիր կկնքվի արդեն այս ձմեռային պատուհանի ժամանակ:

Ֆուտբոլիստը բազմիցս նշել է, որ ցանկանում է վերադառնալ Եվրոպա և խաղալ Չեմպիոնների լիգայում: Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Պատոն կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայում: