Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար կառավարության համար կարևոր է հասարակության մեջ վստահության վերականգնումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

 

«Եթե դուք ծանոթանաք կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրին, կտեսնեք, որ յուրաքանչյուր համակարգում պետք է մեծ ջանքեր կիրառել, կամաց-կամաց այնպիսի միջոցներ ներդնել, որպեսզի կոռուպցիոն երևույթներն ավելի շատ չզարգանան և խորանան»,- ընդգծեց Խաչատրյանը:

 

Նա խորհուրդ տվեց ուսումնասիրել Ամերիկայի միջազգային գործակալության վերլուծությունները, որին կառավարությունը պատվիրել էր ուսումնասիրել, թե ինչ հաջողություններ են արձանագրվել կոռուպցիայի դեմ պայքարում: «Եվ անկախ փորձագետների վերլուծությունների արդյունքներով մենք բավականին լուրջ հաջողություններ ունենք, որոնք շարունակական են լինելու»,- եզրափակեց նախարարը: