Ուկրաինան ընթացիկ տարվա նոյեմբերի սկզբից չորս անգամ կրճատել Է ռուսական գազի գնումները՝ օրական մինչեւ 10 միլիոն խորանարդ մետր, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

«Գազպրոմ»-ի վարչության նախագահ Միլլերի խոսքով՝ դա տեղի Է ունեցել Ուկրաինայի բյուջեի պակասուրդի պատճառով: Ինչպես նշել Է բարձրաստիճան կառավարիչը, կանխավճարված գազը երկրին կբավականացնի ընդամենը չորս օր՝ մինչեւ նոյեմբերի 14-ը:

 

Միաժամանակ, Միլլերի խոսքով՝ Ուկրաինան նվազեցնում Է գազի գնումը եվրոպական ուղղությունից:

 

Նոյեմբերի 8-ին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել Էր, որ Ուկրաինայի կառավարությանը հաջողվել Է կայունացնել երկրի տնտեսական իրադրությունը, ինչպես նաեւ գազի մատակարարումների հարցում լիովին ազատվել Ռուսաստանից ունեցած կախվածությունից: