Մյանմայի հյուսիսային Կաչին նահանգում սողանքի հետևանքով մահացել է 75 մարդ, մոտ հարյուրը համարվում է անհետ կորած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

 

Խոշոր ոսղանքային փլուզումը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին նեֆրիտի հանքավայրից ոչ շատ հեռու: Սողանքի տակ են հայտնվել տեղի բնակիչների տասնյակ տներ: Նախապես հայտարարվել էր 30 զոհերի մասին, սակայն տեղում որոնողափրկարարական աշխատանքների իրականացման արդյունքում զոհերի թիվն աստիճանաբար ավելանում է: