Հայաստանի Հանրապետությունում երիտասարդությունը չունի երջանիկ ապրելու հնարավորություն և դրա պատճառներն են ՀՀ-ում գործող ապօրինի իշխանությունները՝ ի դեմ Սերժ Սարգսյանի: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Մի քանի օր առաջ այս մարդը (նկատի ունի Սերժ Սարգսյանին-խմբ.) հետևյալը հայտարարեց. «Որտեղի՞ց մենք ունենք փող: Մենք փող ունենք միայն բյուջեում, որի համալրումն է միայն ու միայն հարկերով և այդ բյուջեի մի ահռելի մասը մենք հատկացնում ենք մեր անվտանգությանը, հիմնականում՝ պաշտպանությանը: Ասենք թե ի՞նչ ա դուրս գալիս, պաշտպանության հնարավորությունները սահմանափակե՞նք, կրճատե՞նք միջոցները»:
Մինչդեռ մեր պետբյուջեն չի համալրվում այն հարկատեսակներով, որոնք ուղղակի պետք է գնան պետբյուջե, գնում են Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի անդամների գրպանը»,- ասաց Փոստանջյանը:
Արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Տիկին Փոստանջյան, պետական բյուջեի հարցը վաղն է, մեղկ եք, դուք էլ եք մեղկ, էդ երեխեքն էլ են մեղկ»: