Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ Եվրո 2016-ի ավարտից հետո կավարտի կարիերան:

«Եթե ամեն ինչ կարգին լինի, Եվրո 2016-ից հետո կլքեմ Իսպանիայի հավաքականն ու Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Նման որոշմանս պատճառներից մեկն առողջությունն է: Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել եմ ութ տարի և մտադիր չեմ մնալ այս պաշտոնում: Կարծում եմ' պարտականություններս ամբողջովին կարողացել եմ կատարել: Հիմա, երբ մոտ է հեռանալուս պահը, չեմ նայում ապագային, այլ ապրում եմ միայն ներկայով: Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու հաջորդ առավոտյան կմտածեմ հասարակ կյանքի մասին»,- մարզչի խոսքը մեջբերում է Marca-ն:

65-ամյա մասնագետը հավաքականը գլխավորել է 2008 թվականից և հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն: