Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում հայտարարեց մադրիդյան թիմի նոր գլխավոր մարզչի անունը: Աս պաշտոնում Ռաֆաել Բենիտեսին փոխարինեց «Արքայական ակումբի» նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը:

«Ակումբի ղեկավարությունը Ռաֆաել Բենիտեսի պաշտոնանկության վերաբերյալ բարդ որոշում կայացրեց, հատկապես այն բարդ էր ինձ համար: Բենիտեսը պրոֆեսիոնալ է և լավ մարդ: Նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Զինեդին Զիդանը: Եվ ես հպարտությամբ կարող եմ ասել' նրա համար գոյություն չունի «անհնարին» բառը»,- նշել է Պերեսը: