Հյուսիսային Կորեան շատ գայթակղիչ առաջարկ է արել ԱՄՆ-ին: Երկրի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել ջրածնային ռումբի փորձարկումները, իսկ փոխարենը պահանջել է Վաշինգտոնի հետ խաղաղ պայմանագրի ստորագրումը: Այդ համաձայնագրի շրջանակներում պետք է դադարեցվեն ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները, հաղորդում է KCNA լրատվական գործակալությունը:

 

Ավելի վաղ Փհենյանը հայտարարել է, որ երկրի կողմից ջրածնային ռումբի փորձարկումն անցկացվում է միայն «ամերիկյան ագրեսիան» զսպելու համար:

 

Հյուսիսային Կորեայի պաշտոնական ղեկավարությունը հունվարի 6-ին հայտարարել է նոր ռումբի հաջող փորձարկման մասին: