Հունվարի 31-ին, ժամը 15:14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սախարովի հրապարակում տեղի է ունեցել վրաերթ:

 

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ Սախարովի հրապարակի մոտակայքում «Մերսեդես G-500» մակնիշի 22 FR 222 պետհամարանիշի բախվել է «Օպել Աստրա» մակնիշի 34 VF 390 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս վրաերթի է ենթարկել անձը չպարզված կնոջ (տվյալները ճշտվում են), ով տեղում մահացել է: