Բելգիայում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո երկրում հայտարարվել է եռօրյա սուգ: Ինչպես հաղորդում է VTM հանրային հեռուստառադիոընկերությունը, համապատասխան հայտարարությունն արել է Բելգիայի ներքին գործերի նախարար Յան Յանբոնը:
Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Երկրի իշխանությունները գտնում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող Էր գործի դնել մահապարտ ահաբեկիչը: Երրորդ պայթունը որոտացել Է մետրոյի Մալբեկ կայարանում՝ գնացքի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է առնվազն 34 մարդ, վերքեր են ստացել եւս գրեթե 200-ը: Բելգիայի վարչապետը պայթյունները որակել Է ահաբեկչական գործողություններ:
Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: