Մոսկվայում ավարվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը; Վերջին՝ 14-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ:
Մրցաշարի հաղթող դարձավ Սերգեյ Կարյակինը, ով շախմատային թագի մրցամարտում կպայքարի Մագնուս Կարլսենի հետ: Կարյակինը վերջին տուրում հաղթեց Կարուանային: Արոնյանը լրացուցիչ ցուցանւշով զբաղեցրեց 5-րդ տեղը:
Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը
1. Կարյակին - 8.5 միավոր,
2.Կարուանա - 7.5
3. Անանդ - 7.5
4. Նակամուրա - 7
5. Արոնյան - 7
6. Գիրի - 7
7. Սվիդլեր - 7
8. Տոպալով - 4.5