ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը նաիրիտցիներին հորդորել է օգնել իրեն՝ խնդիրների լուծման գործում:

 

«Ես հանդիպել եմ «Նաիրիտի» կոլեկտիվի կողմից լիազորված մարդկանց հետ, հանդիպել եմ նաև նախկին տնօրենի հետ և իրենց խնդրել եմ, ասել եմ՝ դուք երկար տարիներ զբաղվել եք այս խնդրով, ինքներդ մեզ օգնեք, նշեք այն կազմակերպություները, որոնց կարող ենք դիմել, իրենց էլ իրավունք եմ տվել անձամբ կապի մեջ մտնել և պոտենցիալ ներդրողի հայթայթման գործում դեր ունենալ»:

 

Իսկ թե հանդիպումից ինքը բավարարվա՞ծ է եղել, նախարարն ասաց. «Բավարարված կլինեմ այն դեպքում, երբ խնդիրները կլուծվեն իմ ցանկությամբ, իմ կանխատեսումների համապատասխան»: