«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հնարավոր է՝ Հայաստանում չէ, և , հետևաբար, ընտրության կարող է չգնալ:

Tert.am-ի այս տեղեկությունը ոչ հերքեցին, ոչ հաստատեցին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը: Առաջինն ասաց, որ տեղյակ չէ՝ Գագիկ Ծառուկյանը հանրապետությունում է, թե ոչ, իսկ ԲՀԿ առաջնորդի մամուլի քարտուղարն էլ ասաց, որ ավելի ուշ այս մասին պարզաբանումներ կներկայացնի:

Աժ փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը քվեարկելու է մայրաքաղաքի Հերացու 2 հասցեում գտնվող Հր. ԱՃառյանի անվան թիվ 72 դպրոցում: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կքվեարկի մայրաքաղաքի Գորկու անվան դպրոցում:

Այս մասին Tert.am-ին տեղեկացրին Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղարներ Գոհար Պողոսյանը և Հարություն Բերբերյանը: