ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել ուկրաինացի նախկին զինծառայող Նադեժդա Սավչենկոյին ներում շնորհելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին մայիսի 25-ին լրագրողներին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Դրան նախորդել Է պետության ղեկավարի հանդիպումը զոհված ռուս լրագրողների հարազատների հետ, որոնց զոհվելու մեջ մեղադրվում Էր Սավչենկոն:
«Նախագահ Պուտինը հրամանագիր Է ստորագրել Սավչենկոյին ներում շնորհելու մասին: Ուկրաինական ինքնաթիռով, որը ժամանել Էր Ռոստով, նա ուղարկել Է Կիև»,- նշել Է Պեսկովը:
Նա նաև հայտնել Է, որ մայիսի 25-ին ռուսական ինքնաթիռով Մոսկվայի Վնուկովո օդանավակայան են հասցվել Ռուսաստանի երկու քաղաքացիներ՝ Ալեքսանդր Ալեքսանդրովը և Եվգենի Երոֆեևը, որոնք դատապարտվել Էին Կիևում:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Նադեժդա Սավչենկոյին շնորհավորել Է հայրենիք վերադառնալու կապակցությամբ:
«Մեր Նադյան արդեն ուկրաինական հողում Է: Ուրախ եմ՝ շնորհավորել նրան վերադառնալու կապակցությամբ: Շնորհավորում եմ ուկրաինացիներին և ամբողջ աշխարհին մեր հաղթանակի առթիվ»,- գրել Է Պորոշենկոն Facebook-ում: