Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում Խորվաթիայի և Պորտուգալիայի հավաքականների միջև դիմակայությունում ուժեղ գտնվեցին պորտուգալացիները:

Թիմերի միջև դիմակայության հիմնական ժամանակում այդպես էլ գոլեր չգրանցվեցին: Հաղթողն որոշվեց լրացուցիչ ժամանակում: 117-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումը արդյունավետ եզրափակեց Ռիկորդու Կուարեժման` իր թիմին ապահովելով քառորդ եզրափակչի ուղեգիր: