Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ տրանսֆերը մանչեսթերյան ակումբի համար կարժենա 30 միլիոն ֆունտ սթերլինգ:
«Յունայթեդը» հետաքրքրված է նաև Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի ծառայություններով, ում հետ պայմանագրի կնքումը պատրաստվում են ավարտին հասցնել առաջիկա շաբաթվա ընթացքում:
Ժոզե Մոուրինյուն այս 2 ֆուտբոլիսնտերին ցանկանում է տեսնել իր նոր ակումբի առաջին իսկ մրցաշրջանում: Մխիթարյանին «Յունաթեդը» առաջարկում է 4 կամ 5 տարվա պայմանագիր: «Մանչեսթեր Յունաթեդն» ու «Բորուսիան»պայմանագիրը կարող են կնքել արդեն առաջիկա 7 օրերի ընթացքում: Այս մասին գրում էThe Guardian-ը: