Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կոչ Է արել երկրին՝ Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին հանրապետության անդամակցության շուրջ հանրաքվե անցկացնել միությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի վերջերս կայացրած որոշման ֆոնին:

 

Դրա հետ մեկտեղ Չեխիայի ղեկավարը նշել Է, որ ինքը կքվեարկեր երկու կազմակերպություններին Էլ անդամակցությունը պահպանելու օգտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Ես համաձայն չեմ այն մարդկանց հետ, ովքեր պաշտպանում են Եվրամիությունից դուրս գալը: Բայց ես ամեն ինչ կանեմ, որպեսզի նրանց համար հանրաքվե կազմակերպեմ, որտեղ նրանք կկարողանան արտահայտել իրենց կարծիքը: Նույնը վերաբերում Է նաեւ ՆԱՏՕ-ից դուրս գալուն»,-Միլոշի խոսքը մեջբերում Է Reuters գործակալությունը:

 

Չեխիայի նախագահը հանրաքվե նախաձեռնելու լիազորություններ չունի, դա համար Սահմանադրության ուղղում Է պահանջվում: Սակայն Միլոշ Զեմանն ազդեցիկ քաղաքական գործիչ Է երկրում, նշում Է գործակալությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: