Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ հարկային մարմինները լայնամաշտաբ ստուգումներ են սկսել «Ալեքս Գրիգ» ընկերությունում: Գագիկ Խաչատրյանի խոքով' 160 մասնագետներից բաղկացած ստուգող ցանց է ներկայում աշխատում «Ալեքս Գրիգ»-ում:
Անդրադառնալով ֆրասիական «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի' հայաստանյան շուկա մուտք գործելու վերաբերյալ հարցին և այն տեղեկություններին, որ «Ալեքս Գրիգ» սեփականատեր Սամվել Ալեքսանյանը փորձում է խոչընդոտել դրան, Գագիկ Խաչատրյանը նշեց, որ որքան ինքն է տեղյակ, «Կարֆուրի» մուտքի հարցը պատկան մարմիններում քննարկվում է:
«Կարծում եմ, որ Կարֆուրը կմտնի Հայաստանի շուկա: Կառավարությունը դրական է տրամադրված, դրա հետ կապված կա վարչապետի հայտարարությունը»,- ասաց նա:
Հարցին, թե կա՞ն հարկային ու մաքսային խնդիրներ, որոնց կարող է հանդիպել «Կարֆուրի» ղեկավարությունը Հայաստանում, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Հայտարարում եմ, որ մենք ոչ մի դաշտում մաքսայինում սահամանափակումներ չունենք, բացի կառավարության համապատասխան որոշումից: Եվ եթե որևիցե մեկը կհայտարարի, որ մաքսայինում ինքը խոչընդոտի է հանդիպում որևիցե ապրանքատեսակ ներմուծելուց, ես պատրաստ եմ հասարակական քննարկման: Պրոբլեմները եթե կան ուրիշ դաշտերում, դա մաքսայինի հետ բոլորովին կապ չունի, առնչություն չունի»: