International Champions Cup մրցաշարի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» ուժերը չափեց «Մանչեսթեր Սիթիի» հետ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:

Հանդիպման 79-րդ րոպեին Դավիդ Սիլվայի փոխանցումից հետո հաշիվը բացեց Սերխիո Ագուերոն, իսկ խաղավարտին 90+6-րդ րոպեին Պուլիշիչը խփեց պատասխան գոլը:

Արդյունքում հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով: Ուժեղ գտնվեցին անգլիական թիմի ֆուտբոլիստները` 6:5: