Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարել Յարոլիմն անդրադարձել է Հայաստանի հավաքականի դեմ խաղին և նշել.

«Որոշակի սպասելիքներ ունեմ Հայաստանի հետ խաղից: Հանդիպման մեջ գլխավորը հոգեբանական տեսանկյունն է, որպեսզի լավ տրամադրությամբ մոտենանք ընտրական մրցաշարին: Հիանալի է, որ որակավորման փուլից առաջ կարող ենք անցկացնել գոնե մեկ նախապատրաստական հանդիպում, որը մեզ կօգնի ավելի ճիշտ որոշումներ կայացնել Հյուսիսային Իռլանդիայի հետ դիմակայությունից առաջ»,- մարզչի խոսքը մեջբերում է Fotbal.cz-ն:

Յարոլիմը նշել է, որ Չեխիայի ընտրանու խաղացողները Հայաստանի հավաքականի դեմ հանդիպմանը մոտեցել են ամենայն լրջությամբ և արդյունքը որոշիչ դեր չի ունենալու' կարևորը խաղային գործընթացն է լինելու, չնայած որ իր թիմը ցանկանում է հաղթել:

Նշենք, որ Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա այսօր: