Նոյեմբերի 22-ին, ժամը 20.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իսակովի պողոտայում գտնվող ռուսական եկեղեցու մոտակայքում «BMW-318» մակնիշի 47 RX 047 պ/հ (վարորդ Ր. Թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: