Ստամբուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին բացահայտելուն ուղղված հետախուզա-որոնողական գործողությունների ընթացքում 9 ահաբեկիչներ են ձերբակալվել:

Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:

Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության կողմից ձերբակալված 9 անձինք օտարերկրյա քաղաքացիներ են:

Նոյեմբերի 26-ին Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում ձերբակալել էին 25 օտարերկրացիների:

Ձերբակալվածների մեջ էին Ռուսաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի եւ Ադրբեջանի քաղաքացիներ:

Նախնական տվյալներով այս մարդիկ ուղարկվել էին Թուրքիայի տարածքով Սիրիա անցնելու եւ այնտեղ ընթացող ռազմական գործողություններին մասնակցելու համար: