Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան փոխադարձ համաձայնության են եկել Աստանայում կայանալիք Սիրիայի հարցով բանակցություններին ԱՄՆ-ին հրավիրելու մասին:

 

«ԱՄՆ-ն կմասնակցի Աստանայում կայանալիք բանակցություններին: Մենք չեն հերքում, որ Ամերիկան դերակատարություն ունի այս գործընթացում», - թուրք նախարարին մեջբերում է ТАСС գործակալությունը:

 

Չավուշօղլուն նշել է, որ Վաշինգտոնի ներկայացուցիչներին հրավիրելու հարցը Մոսկվայի հետ քննարկվել է դիվանագիտական մակարդակով: