Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց «Ուոթֆորդին» և առավելության հասավ 2:0 հաշվով:
Խուան Մատան 32-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ 60-րդ րոպեին Անտոնի Մարտիալը խփեց իր թիմի երկրորդ գոլը:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 89-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո Մոուրինյուի թիմը միավորների քանակը հասցրեց 48-ի:
Տեսանյութը` այստեղ: