«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է ամռանը համալրել կազմը: Անգլիական ակումբը մտադիր է ձեռք բերել «Սան Պաուլու»-ի պաշտպան Լյանկուին:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, անգլիական կողմը պատրաստ է 10 մլն ֆունտ վճարել 20-ամյա պաշտպանի համար:
Ֆուտբոլիստի ծառայութուններով հետաքրքրված են նաև «Յուվենտուս»-ը և «Ատլետիկո»-ն:
Բրազիլիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Լյանկուն մասնակցել է 12 խաղի և խփել 1 գոլ: