Սենթ Լուիս քաղաքում շարունակվում են ԱՄՆ-ի տղամարդկանց և կանանց առաջնությունները:

Երկու մրցաշարերում էլ կայացել են 11 նախատեսված տուրերից հինգը: Տղամարդկանց մրցաշարում աղյուսակը միանձնյա գլխավորում է Ուեսլի Սոն, ով 5 հնարավորից վաստակել է 3.5 միավոր: Վարուժան Հակոբյանը, Հիկարու Նակամուրան, Ռեյ Ռոբսոնը, Դանիել Նարոդիցկին և Յարոսլավ Ժերեբուխը առաջատարից հետ են մնում կեսական միավորով:

Կանանց մրցաշարում եռիշխանություն է. Աննա Զատոնսկիխը, Իրինա Կռուշը և Նազի Պայկիձեն վաստակել են 3.5-ական միավոր և կիսում են 1-3-րդ հորիզոնականները: Տաթև Աբրահամյանը վաստակել է 3 միավոր և ընթանում է 4 հորիզոնականում: