Շիրակի մարզի Հառիճ գյուղում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ահազանգը ստացվել է ապրիլի 6-ին ժամը 12:11-ին:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է 1-ին փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմի տանիքը՝ մոտ 10 քմ, պահեստավորված փայտ՝ մոտ 0,5 խմ և մոտ 700 քմ չոր խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:56-ին, մարվել՝ 15:08-ին: