Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երաևում:

Ժամը 18:10-ի սահմաններում Մամիկոնյանց-Շիրվանզադե փողոցների խաչմերուկում բախվել են Ford Transit մակնիշի 024 ՍԼ 64 համարանիշի և ГАЗ 32213 մակնիշի 0791Տ համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով 2 տրանսպորտային միջոցները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառերի: Վթարի հետևանքով 10 հոգի տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ford Transit-ը հաշվառված է Երևանի 103 շտապօգնության հաշվեկշռում և, ըստ վարորդի հայտարարության, ինքը համապատասխան ազդանշանները միացրած հիվանդի էր տեղափոխում, իսկ ГАЗель-ը սպասարկում է թիվ 39 երթուղին, որի ուղղությունն է Չաբախ-Կորեայի Ձոր:

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: