Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը տնային խաղում ուժերը չափեց «Էվերթոն»-ի հետ:

Հանդիպումն ավարտվեց Մոուրինյուի թիմի հաղթանակով՝ 4:0 հաշվով:

Մեկնարկից 4 րոպե անց Վալենսիան Նեմանիա Մատիչի փոխանցումից հետո բացեց հաշիվը: Դաշտի տերերի գոլային առավելությունը 84-րդ րոպեին կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպման վերջում՝ 90-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ նաև Ռոմելու Լուկակուն:

90+2-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածը անվրեպ իրացրեց Մարսիալը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 89-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո մանչեսթերցիները 13 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում են: Նույնքան միավոր ունի նաև առաջատար «Մանչեսթեր Սիթի»-ն:

Մխիթարյանի գոլն՝ այստեղ: