Ամերիկյան Apple ընկերության կապիտալիզացիան այս շաբաթ վատագույն արդյունքն է գրանցել վերջին 17 ամսում՝ կրճատվելով 43 մլրդ դոլարով: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնոմ է Financial Times-ը: NASDAQ առևտրային բորսայի տվյալներով՝ սեպտեմբերի 22-ին ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է 1.6 տոկոսով, իսկ սեպտեմբերի 18-ից արժեթղթերը էժանացել են 5.2 տոկոսով: