Կատալոնիայի խորհրդարանի լիագումար նիստը, որտեղ գնահատական կտրվի այդ տարածաշրջանում ճգնաժամի կարգավորմանն ուղղված Մադրիդի միջոցառումներին, կարող Է կայանալ հոկտեմբերի 26-ին:
Այս որոշումն ընդունվել Է կատալոնական խորհրդարանի խմբակցությունների ներկայացուցիչների՝ հոկտեմբերի 23-ին կայացած հանդիպմանը: Մինչդեռ El Pais իսպանական թերթը գրում Է, որ, «հնարավոր Է՝ այդ նիստում հռչակվի Կատալոնիայի անկախությունը»:
Իսպանիայի կառավարությունը հոկտեմբերի 21-ի արտահերթ հանդիպմանը որոշում Է ընդունել Կատալոնիայի ինքնավար հանրակցության նկատմամբ Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառման մասին, որով Կատալոնիայի ամբողջ ղեկավարությունը կարող Է հեռացվել իշխանությունից, իսկ նրա լիազորությունները կիրականացնի Մադրիդի կողմից նշանակված ներկայացուցիչը: Այժմ իսպանական կառավարության որոշումը պետք Է հաստատի Սենատը, որի՝ այդ խնդրին նվիրված նստաաշրջանը նշանակված Է հոկտեմբերի 27-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: