Մեկնարկել են Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի հանդիպումները ԱՄՆ հայրենակիցների եւ համայնքային կառույցների հետ։

UA Report.info-ի  հաղորդմամբ,   հոկտեմբերի 24-ին Ուկրաինայի հայերի միության ղեկավարը այցելեց Նյու Յորք, հանդիպելու Համահայկական Բարեգործական Միության (ՀԲԸՄ) ղեկավարության հետ:

«Հայկական կազմակերպությունների շփումները եւ փոխգործակցությունը համապատասխանում են ժամանակի պահանջներին», - այս մասին ասել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը `Նյու Յորքի ՀԲԸՄ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:

ՈՒՀՄ-ի ղեկավարի խոսքով `քննարկվող հարցերը ազդում են հայկական կազմակերպությունների համագործակցության արդյունավետության վրա:

«Հայկական սփյուռքը ունի մեծ չօգտագործված ներուժ: Ժամանակի պահանջներին համապատասխանող կանոնավոր շփումները եւ փոխգործակցությունը հնարավորություն են տալիս օպտիմալացնել համագործակցությունը եւ ծառայել տարբեր ոլորտներում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական 4-րդ հայկական համաժողովի աշխատանքներին։

Ինչպես արդեն հաղորդվել Է, 2013 թվականից միջազգային համագործակցությունը դարձել Է Ուկրաինայի հայերի միության զարգացման գերակա ուղղությունը: Միության ներկայացուցիչները համագործակցության հարթակներ են ստեղծում ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ այլ տարածաշրջանների կազմակերպությունների հետ:

Նշենք, որ Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ , միակ միությունն է, որ միավորում է Ուկրաինայում գործող բորոր հայկական կազմակերպությունները և հայ համայնքները։