Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները Իրաքի հյուսիսում նոր հարվածներ են հասցրել Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին: Աս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ ասվում է, որ հարվածներ են հասցվել Զափ, Ավաշին, Բասյան և Հաքուրք շրջաններում: Ոչնչացվել են քուրդ զինյալներին պատկանող ապաստարաններ, զենքերի պահեստներ:
Գործողությունից հետո ինքնաթիռները վերադարձել են ռազմաբազա:
Նախօրեին ևս թուրքական զինուժը հարվածներ էր հասցրել Իրաքի հյուսիսում: