ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի և Մուշի անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, փետրվարի 9-ին՝ ժամը 16.20-ին, Մուշի անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և ոստիկանություն բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Լևոն Օ.-ն, որը 2015թ. հուլիսի 2-ից Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՈՒՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 2-րդ մասի /Թմրանյութի ապօրինի շրջանառություն/ մեղադրանքով:

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Լևոն Օ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել նախաձեռնողին: