Վրաստանի Գուդաուր լեռնադահուկային առողջավայրում շարքից դուրս Է եկել ճոպանուղին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: Նախնական տվյալներով՝ անջատվել Է օբյեկտի Էլեկտրականությունը, ինչի հետեւանքով նստարաններն սկել են սահել եւ բախվել միմյանց: Դրա պատճառով զբոսաշրջիկները հարկադրված են եղել բարձրությունից թռչել ձյան վրա: Վաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգիենկոն լրագրողներին հայտնել Է ութ տուժածների մասին: Նրանց բժշկական օգնություն են ցույց տվել: «Վնասվածքները շատ լուրջ չեն, բացի երկու զբոսաշրջիկներից՝ Ուկրաինայից եւ Շվեդիայից: Ներկայում Գուդաուրում են գտնվում ռեանիմոբիլներ եւ, ամենայն հավանականությամբ, այդ երկու զբոսաշրջիկներին մենք փոխադրենք Թբիլիսի»,- հավելել Է պետական պաշտոնյան: Միջադեպի կապակցությամբ հարուցվել Է քրեական գործ: