Shamshyan.com-ը գրում է.
Երեկ մարտի 31-ին, մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Արմեն Կիրակոսյանը, վարելով առանց համարանիշի «ՅԱՎԱ» մակնիշի մոտոցիկլետը, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 204 հասցեի հարևանությամբ բախվել է Տաշիր քաղաքի բնակիչ, 44-ամյա Արմենա Փափախչյանի վարած ВАЗ 2115 մակնիշի 25 ՍՏ 521 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ Ա. Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Տաշիրի բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ մոտոցիկլետի վարորդ Ա. Կիրակոսյանը եղել է ոչ սթափ վիճակում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: