Գյուրիում ներհամայնքային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցները չեն աշխատում: Փակ են քաղաքի բոլոր հիմնական ճանապարհները: Փակ է նաև Շիրակի մարզպետարանը, փակ են վաճառատներ, ուսումնական հաստատություններ, միջազգային ու տեղական կառույցները: Չի գործում լոկոմոտիվային դեպոն: Գյումրի տանող ճանապարհը բաց է միայն երթին մասնակցելու համար հարևան համայնքերից եկած մարդկանց համար: Չի գործում նաև Գյումրի-Երևան գնացքը։

Այդ մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։ Շիրակի մարզի Հացիկ և Ջաջուռ գյուղերի բնակիչները, միանալով բողոքի ակցիային, առավոտ ժամը 9-ից փակել են Գյումրի-Մայիսյան -Ջաջուռ երկաթգծի հատվածները: Իսկ Շիրակ եւ Կամո գյուղերի բնակիչները փակ են պահում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհը: Գյումրի-Բավրա միջպետական ավտոմայրուղին երեկոյան ժամերից փակվել է:

 

Քաղաքացիական անհնազանդության ակցիայի մասնակիցներն իրենց մեքենաներն ամբողջ գիշեր թողել են հորիզենական դիրքով կանգնեցված: Առավոտյան նրանց թիվն ավելացել է: Տեղեկություններ կան, որ վրացական շուրջ 50 բեռնատար արգելափակված է Գյումրի-Բավրա ավտոմայրուղու Գյումրի-Մայիսյան հատվածում:

Արմենուհի Մխոյան