Այս պահին ընթանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանդիպումը լրագրողների հետ:
Լրագրողը Ռուբեն Հայրապետյանին հարց ուղղեց Սերժ Սարգսյանի անունով, մինչ կշարունակեր հարցը ՀՖՖ նախագահը վրդովվեց. «Ստոպ, ոչ մի քաղաքական հարց», - ասաց նա:
Լրագրողը պարզաբանեց, թե այն քաղաքական հարց չէ, Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Քո լույսով անցած ճամփան մթով եմ անցել ու հետ եկել»:
Դեռ հարցը չլսած՝ Հայրապետյանն ասաց. «Հրաժարականս մենակ չուզես, չեմ տալու»,- նշեց նա, ապա ընդգծեց՝ ոչ մեկ չի կարող իրեն ստիպել հրաժարական տալ: