Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը վստահեցնում է, որ ԱԱԾ-ի կողմից գեներալ Մանվել Գրիգորյանին տանելու մեջ որեւէ վտանգ չկա:
«Ի՞նչ վտանգ, գնում ենք մի տեղ, գանք, խոսելու բան կա, հետո գալու ենք, մասնակցենք հանրահավաքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Սարոյանը:
Դիտարկմանը, թե ԱԱԾ-ն առավոտից հատուկ գործողություններ է իրականացնում Էջմիածնում, Սեյրան Սարոյանն արձագանքեց. «Կուրսի չեմ, մենք էստեղ ենք եղել առավոտից»: