Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են մոտոհրաձգային դասակների պատրաստման պարապմունքները «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում: Ստանալով ազդանշան՝ ստորաբաժանումները ավտոմայրողիներով եւ գրունտային, դժվարանցանելի ճանապարհներով տարբեր երկարությամբ երթեր են կատարել պարապմունքների անցկացմաման վայերեր՝ էքստրեմալ շոգ կլիմայի պայմաններում՝ ծովի մակերեւույթից 1,5 հազարից մինչեւ 2,5 հազար մետր բարձրության վրա:

Ինչպես տեղեկացրեցին ՌԴ-ի Հարավային հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, երթի ընթացքում մոտոհրաձիգները հետ են մղել պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբերի գրոհը եւ տեղանքի ժայռոտ բարդ հատվածները հաղթահարել օրվա գիշեր ժամանակ՝ օգտագործելով գիշերային տեսունակության սարքեր եւ լուսաքողարկման միջոցներ:

Միավորման մոտոհրաձգային դասակներ պատրաստելիս առանձնահատուկ ուշադրություն է նվիրվում զիանծառայողների գործնական գործողություններին օրվա ցերեկ եւ գիշեր ժամանակ՝ կրակային, մարտավարական, բժշկական, հատուկ պատրաստման եւ մարտական մեքենաների վարման նորմատիվները կատարելիս: Նաեւ զինծառայողները կսովորեն կիրառել «Ստրելեց» հետախուզման, կառավարման եւ կապի արդի համալիրները եւ «Ազարտ» վեցերորդ սերնդի ռադիոկայանները:

Մոտոհրաձգային դասակների պատրաստման պարապմունքներին ներգրավված են ավելի քան հազար զինծառայողներ եւ շուրջ 100 միավոր ռազմական տեխնակա: