Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը: Այս մասին տեղեկացրին «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում Լուսավոր Հայաստան Կուսակցությունը (Կառավարման խորհրդի նախագահ ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյան) և Հանրապետություն Կուսակցությունը (նախագահ՝ ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյան) կմասնակցեն «Լույս» դաշինքով։

 

Դաշինքի եռյակում են՝

Արտակ Զեյնալյան՝ Երևանի քաղաքապետի թեկնածու, ՀՀ Արդարադատության նախարար

Դավիթ Խաժակյան՝ Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար

Անի Խաչատրյան՝ Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ։