«Օրինաց Երկիր» կուսակցության արտահերթ համագումարին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, փոխվել են կուսակցության ղեկավար կազմի անդամները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին՝ վայր դնելով նաև ՕԵԿ նախագահի լիազորությունները և հետագա կուսակցական գործունեությունը: Այս պաշտոնում Արթուր Բաղդասարյանին կփոխարինի առաջադրված և միաձայն քվեարկությամբ ընտրված Հովհաննես Հովհաննիսյանը: Իսկ ՕԵԿ փոխնախագահներ են ընտրվել Կարինե Սարգսյանը, Վահե Թորոսյանը և Սիմոն Հակոբյանը: