Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին հավաքվել և իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում փողոցային առևտրով զբաղվող վաճառականները: Նրանք հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի Երևանի քաղաքապետարանի կողմից խոստացված տաղավարների հարցի լուծումն ի վերջո տրվի:
«Երկու ամիս է՝ գործ չենք կարողանում անել, մենք էլ ենք ուտել ուզում, մեզ ասում են՝ գնացեք մտեք հողի տակ, հողն էլ լցրեք վրաներդ».- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Լուսինե Կարապետյանը:
ԼՈՒՐԵՐ.com-ի այն դիտարկմանը, թե ճի՞շտ է արդյոք մեր տեղեկությունն այն մասին, որ Արարատի մարզի Հայանիստի համայնքապետն ու տեղամասային տեաուչն այցելել են իր բնակարան ու հորդորել չմասնակցել ցույցերին, վաճառականը պատասխանեց. «Այո՛, թաղայինի հետ միասին եկել, ասում էին, որ չգամ ցույցերի, քանի որ դա իրենց ու գյուղի պատիվն է»:
Մանրամասները՝ տեսանյութում: