SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ս. Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 13-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Ժամը 19։15-ի սահմաններում Սյունիքի մարզի Լոր գյուղի հիմնական դպրոցին հարակից կենտրոնական փողոցն անցնելիս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել 51-ամյա Արմեն Միկողոսյանը։

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աղիտուի զինվորական հոսպիտալ։


Կայքի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողներն ու ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբ պարզել են, որ Ա. Միկողոսյանին վրաերթի է ենթարկել Տաթև գյուղի բնակիչ՝ 61-ամյա Մուրադ Սիմոնյանը՝ УАЗ մակնիշի 409 AԼ 61 համարանիշի ավտոմեքենայով։ 

Մ. Սիմոնյանը հրավիրվել է ոստիկանության Սիսիանի բաժին։ Վերջինը ենթարկվել է նաև սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան):

Մ. Սիմոնյանը Տաթև խոշորացված համայնքի ղեկավարն է։ 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: