Նինա Իվանյանն «Արմենիա» ԲԿ-ի նախկին աշխատող է: Նա արդեն 15 տարի տարբեր ատյաններում իր բողոքի ձայնն է բարձրացնում՝ պահանջելով արդար և օրինական փոխհատուցում:
15 տարի շարունակ նույն պահանջով դռներ թակող կինը ոչ միայն փոխհատուցման չի արժանացել, այլև ԲԿ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը հրահանգել է նրան ներս չթողնել նույնիսկ առողջական խնդիրներով։ Նրան, արդեն 3 տարի, թույլ չեն տալիս օգտվել անգամ պոլիկլինիկայի ծառայություններից, ինչն իրեն այդքան անհրաժեշտ է։ Իրավունքները վերականգնելու ակնկալիքով դիմել է տարբեր ատյանների։ Մեզ հետ զրույցում պատմեց, որ վերջերս եղել է նաև Վճռաբեկ դատարանում։
Նինա Իվանյանը ցանկանում է վերականգնել իր ոտնահարված իրավունքները և փոխհատուցվել՝ իր կրած նյութական ու բարոյական վնասի դիմաց: Սակայն ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունները չեն ընդառաջում նրա խնդրին:
Այս անգամ էլ կինը նոր պաստառով էր եկել կառավարություն, որտեղ գրված էր. «Թավշյա հեղափոխությունդ գլխիդ կպնի, իջի՛ ներքև»: Նախորդ անգամ մի քաղաքացի, այս տողերի համար, փորձեց խլել փաստառը կնոջ ձեռքից՝ նշելով, որ այն վիրավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սակայն ոստիկանները օգնության հասան և բացատրեցին քաղաքացուն, որ դա կնոջ իրավունքն է:
Իրավունքը՝ իրավունք, սակայն այս անգամ ևս կինը նույն գրությամբ պաստառով եկել էր կառավարություն, բայց նրան դարձյալ ոչ ոք չէր փորձում ընդունել կամ լսել:
«Նույն վիժվածքները շարունակում են նախորդների այլանդակությունները»,- կրկին նույն խոսքերն է ասում կինը։
Մանրամասները՝ տեսանյութում