Չինաստանի Xiaomi ընկերությունը ներկայացրել է Black Shark 2 Pro նոր խաղային սմարթֆոնը, որը դարձել է աշխարհում ամենահզորը: Այդ մասին հաղորդել է GizChina-ն: Նոր դևայսը հանդերձված է Qualcomm Snapdragon նորագույն ութմիջուկանի պրոցեսորով՝ 855 Plus տակտային հաճախությամբ՝ մինչև 2,96 ԳՀց և 12 ԳԲ գործառական հիշողությամբ, իսկ ներսարված հիշողության ծավալը հասնում է 128 և 256 ԳԲ-ի՝ կախված համալրումից: Նորույթի վրա նաև տեղակայված է դիսփլեյ՝ 6,39 դյույմ անկյունագծով, 2340x1080 փիքսել լուծաչափով և սեղմմանը 34,7 միլիվայրկյան արձագանքման արագությամբ, ըստ որում մատնադրոշմի սքաները ներսարված է դիսփլեյում: Սմարթֆոնի հիմնական խցիկը ներկայացված է 48+12 Mn երկու մոդուլներով, ինչպես նաև 20 Mn լուծաչափ ունեցող ճակատային խցիկով:

Սմարթֆոնի կուտակիչն ունի 4000 միլիամպեր-ժամ ծավալ, ընդ որում նախատեսված է արագ լիցքավորման գործառույթ: Xiaomi-ի նոր դևայսի տարբերիչ գիծը հեղուկային հովացման արդիականացված համակարգն է: Սմարթֆոնն աշխատում է Android 9.0 Pie գործառական համակարգով: Նոր սմարթֆոնի վաճառքները մեկնարկում են օգոստսի 2-ին: 128 ԳԲ ներսարված հիշողությամբ դևայսի արժեքը կկազմի 435 դոլար, իսկ 256 ԳԲ հիշողությամբ լրակազմովը գնորդի վրա կնստի 508 դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: