Երևանի ժամանակով 04.00-ին Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում ամերիկյան բազաներին։

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ սկսվել է «Ահեղ վրեժ» անվամբ գործողություն ԱՄՆ՝ Իրաքի Ալ-Անբար նահանգում տեղեկայված Այն ալ-Ասադ ռազմաբազայի ուղղությամբ։

Հաղորդվում է, որ այս պահի դրությամբ արդեն իսկ արձակվել է 6 բալիսթիկ հրթիռ։

Ըստ ԻՀՊԿ հայտարարության՝ Իրանի սահմանների ռմբակոծության դեպքում հաջորդ հարվածների թիրախ են լինելու Դուբայը, Հայֆան և Թել Ավիվը։